Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Որևէ խոսակցություն չի լինելու այն մասին, որ մենք էլ Ադրբեջանի տարածքով ունենանք արտոնյալ փոխադրման նույն ծավալը, ինչ իրենք՝ մեր տարածքով

Որևէ խոսակցություն չի լինելու այն մասին, որ մենք էլ Ադրբեջանի տարածքով ունենանք արտոնյալ փոխադրման նույն ծավալը, ինչ իրենք՝ մեր տարածքով
17.07.2025 | 11:31

Օրեր առաջ, երբ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հարցազրույց էր տալիս «Ազատություն» ռադիոկայանին` իմ ականջը ծակեց առաջին հայացքից աչքի չընկնող մի արտահայտություն։

Խոսքն այս դիալոգի մասին է.

«Ազատություն». - Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:

Սաֆարյան. - Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին... կարծում եմ, կրկնել դրանք այս պահին կարիք չկա... դա կարող է իրականացվել:

Բանն այն է, որ երբ ինչ-որ բան այնքան է ասվել և այնքան հաստատ է, որ իսկապես կրկնելու կարիք չկա` ապա կարիք չի լինում նաև ասելու, որ «կրկնելու կարիք չկա»։ Մինչդեռ էս դիալոգում տպավորություն էր, որ Սաֆարյանը դժգոհում է «փոխադարձության» սկզբունքի մասին լրագրողի հիշատակումից։

Հետո մտածեցի, որ գուցե պատահականություն է, որ ՈՒլան Բատորից մինչև Տագանռոգ, Հուջարաթից մինչև Ռեյկյավիկ ամեն չայնիկի «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձություն ու հավասարություն» մանտրան կրկնած պաշտոնական Երևանի ներկայացուցիչը տենց հուշտ եղավ փոխադարձություն բառից։

Բայց հետո եկավ էսօրվա ասուլիսը, որտեղ մոգական ռեալիզմին բնորոշ ողջ պերճանքով այդ մանտրայից անհետացան «փոխադարձություն ու հավասարություն» բառերը։

Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց «բազմիցս հայտարարված ու անփոփոխ «Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության» սկզբունքները»։

Կարճ ասած՝ անկախ նրանից կլինի ապաշրջափակում թե ոչ, շուտով կլինի թե տարիներ անց` մի բան արդեն զիջված ա ու էլ երբեք Ադրբեջանն ու միջնորդները չեն վերադառնալու էդ հարցին և դա փոխադարձության սկզբունքն ա։

Այսինքն որևէ խոսակցություն չի լինելու այն մասին որ մենք էլ Ադրբեջանի տարածքով ունենանք արտոնյալ փոխադրման նույն ծավալը ինչ իրենք մեր տարածքով։ Որովհետև ինքնիշխանությունը դա գիտելիքի պես մի բան է` ինչքան տալիս ես ուրիշներին էնքան շատանում է։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ